Նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 16:57

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության խնդիրներ:
Նախարարը նշել է, որ մեր երկիրը կարևորում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման բարելավման և ծավալի ընդլայնման խնդիրները և այդ ուղղությամբ տարբեր պետությունների հետ համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ օտար լեզուների դասավանդման շարունակականության պահպանման նպատակով առանձնացվել են հիմնական և ավագ դպրոցներ` այդ համատեքստում դեսպանին առաջարկելով Արգենտինայի կառավարության աջակցությամբ համատեղ ուժերով ընտրել իսպաներեն լեզվի ուսուցման ավագ դպրոց, որտեղ հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն կունենա շարունակել իր ուսումը: Նախարարն առաջարկել է նաև գործուն քայլեր կատարել բուհերում, մասնավորապես, ԵՊՀ-ում և ԵՊԼՀ-ում իսպաներեն լեզվի դասավանդման որակի բարելավման ուղղությամբ:
Իր հերթին դեսպանը նշել է, որ արգենտինական կողմը բաց է գիտակրթական ոլորտում արդյունավետ ծրագրերի մշակման և նոր համագործակցության հարցում: Դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան միաժամանակ նշել է, որ վերոնշված գործընթացում իր գործուն աջակցությունը կարող է ցուցաբերել նաև արգենտինահայ համայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության ձևավորման և ընդլայնման հարցեր:

Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply