Աշտարակում տանը թմրանյութ են պատրաստել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 15:53

Հուլիսի 3-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 20 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն տեղի չի ունեցել, սակայն տան երկրորդ հարկի ննջասենյակում՝ հատակին, հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով, և նույն տարողության դատարկ ներարկիչ, իսկ սենյակի պատուհանագոգերին եղել են տարբեր տարողության պլասմասսե շշեր, ապակյա բաժակ և ինքնաշեն եղանակով պատրաստված, 20 մլ տարողության ապակյա սրվակ` վերին մասից մետաղալարից պատրաստված 15 սմ երկարության բռնիչով:
Տանը գտնվողները՝ 1985 թ. ծնված Կոստանդ Թ.-ն և 1977 թ. ծնված Արման Մ.-ն, հայտարարել են, որ հատակին ընկած ներարկիչում թմրանյութ է, որն իրենք պատրաստել են իրենց օգտագործման համար, իսկ դատարկ ներարկիչի պարունակությունը Կոստանդ Թ.-ն արդեն ներարկվել էր:
Հայտնաբերված ներարկիչներն ուղարկվել են փորձաքննության:
Կոստանդ Թ.-ն և Արման Մ.-ն բերման են ենթարկվել բաժին և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply