Հափշտակել է անձնագիրը և տիրացել հեռախոսի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 15:43

Հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1987 թ. ծնված Լիանա Չ.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 24-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանում հյուրընկալված ոմն Արմինե գաղտնի հափշտակել է իր ՀՀ քաղաքացու անձնագիրը և նույն օրն իր անունից կեղծ գործարք կնքել «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակում, ինչի արդյունքում տիրացել է 300.000 դրամ արժողության «Նոկիա 800» տիպի բջջային հեռախոսի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արմինեն 1992 թ. ծնված Արմինե Ա.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply