Հուլիսի 10–ին կայանալիք մրցույթով պայմանավորվածկդադարեցվի միկրոավտոբուսային թթ. 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2012 15:34
Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6–ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10–ին։
Հուլիսի 10–ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թթ. 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։
Պատճառած անհանգստության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տրանսպորտի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
