Հայտնաբերվել են չորս հետախուզվող

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 14:53

Հուլիսի 3-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Էրեբունու և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արայիկ Միտիչյանին, որը 2001 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Մոսկվայի մարզի Կորոլյովսկի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Հուլիսի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արամ Մարտիրոսյանին, որը ս/թ հունիսի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Ա. Մարտիրոսյանը բաժնում ոստիկանների պահանջով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող գրիչ ատրճանակը:

***
Հուլիսի 3-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Մոսկվա-Երևան թիվ 517 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել Երևան քաղաքի 30-ամյա մի բնակիչ, որը 2011 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

***
Հուլիսի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Բաղրամյան գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ավետիս Ավետիսյանին, որը ս/թ հունիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply