Կինը ապակու բեկորով հարվածել է ամուսնուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 14:50

Հուլիսի 2-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի և որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի և մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ, որը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, 24-ամյա կինը ապակու բեկորով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Կինը ներկայացվել է ոստիկանություն: Նրա աչքի շրջանում առկա են եղել կապտուկներ:
Ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply