Ընդունելություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 4, 2012 14:37

Հուլիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանություն են այցելել Բիբլոս քաղաքի «Frères Maristes Jbeil» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք հաղթող են ճանաչվել Լիբանանի ամերիկյան համալսարանում ամեն տարի կազմակերպվող ՄԱԿ-ի մոդել ավանդական միջոցառմանը:

Այս տարի միջոցառմանը մասնակցել են Լիբանանի 120 դպրոցներ, որոնցից «Frères Maristes Jbeil» դպրոցը ներկայացրել է Հայաստանը ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Դպրոցի աշակերտներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտներին և կազմակերպիչների կողմից արժանացել 6 տարբեր մրցանակների: Միջոցառման երկրորդ մասում, որը կոչվում էր «Համընդհանուր ավան», դպրոցի աշակերտները  ներկայացրել են Հայաստանի մշակույթը: Միջոցառման շրջանակներում աշակերտների նախաձեռնությամբ բացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշամատյանում իրենց ստորագրությունն ու ուղերձն են թողել միջոցառման բազմաթիվ մասնակիցներ: Հուշամատյանը հանդիպման ժամանակ փոխանցվել է ՀՀ դեսպանին:

Դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է աշակերտեներին միջոցառմանը մասնակցելու և հաղթելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply