Երկուսն էլ` երկրորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 4, 2012 14:43

Հունաստանի Օլիմպիա քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Միհրան Ջաբուրյանը (55 կգ քաշային կարգ) և Հաջիմուրադ Նուրմահոմեդովը (84 կգ) զբաղեցրեցին երկրորդ տեղը:

Նրանք, նաև՝ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նախապատրաստվում են Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին:
Հուլիսի 8-ին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնելու է Վլադիկավկազ: Ուսումնամարզական հավաքին մասնակցելու են 16 ըմբիշներ, այդ թվում նաև օրերս Զագրեբում կայացած եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալակիր դարձած 4 մարզիկները: Հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնելու է Ավանում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում` հուլիսի 27-ից:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply