Կահիրեում սիրիական ընդդիմության հանդիպումը ծեծկռտուքով է վերջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 14:07

Աղմուկով և ծեծկռտուքով է վերջացել  հուլիսի 3-ին Կահիրեում  սիրիական ընդիմության հավաքը: Նիստի վերջում, որը տևել է մինչև խորը գիշեր, Բաշար Ասադի հակառակորդները փորձել են միասնական գործողությունների մասին  բանաձև ընդունել:  Քրդական պատվիրակությունը  բարկացել է, քանի որ բանաձևում բացակայել է  քրդական ժողովրդի իրավունքների մասին հիշատակումը, նրանք  այդ ճանաչման հետ հույսեր էին  կապել:

Վիրավորված քրդերը փորձել են լքել հավաքը, և այդ պահին ծեծկռտուք է սկսվել: Ականատեսները նշել են, որ  կոնֆերանսը ցույց է տվել միասնականության բացակայություն և կարող է հիասթափեցնել գրոհայիններին, որոնք զենքերով պայքարում են Սիրիայի իշխանությունների դեմ:

Ի դեպ , ապստամբների ամենամեծ խմբավորումը հենց սկզբից բոյկոտել է  միջոցառումը:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply