Թուրք-սիրիական պատերազմը նախ և առաջ ուղղված է Սիրիայի քրդերի դեմ. Կնյազ Հասանով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 13:58


Ոչ մի զուգահեռ չենք կարող անցկացնել Թուրքիայում ապրող քրդերի և Հայաստանի քրդերի միջև”,- այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
Հասանովը միանգամայն գոհ է Հայաստանի թե’ բոլոր իշխանություններից, թե’ հայ ժողովրդից սեփական երկրում քրդերի համար նման հիանալի ազգային-քաղաքական կենսապայմաններ ստեղծելու համար: Մինչդեռ Թուրքիայում քրդերը շարունակաբար ենթարկվում են ճնշումների և հալածանքների:
“Թուրքիայում ապրող 20 մլն քուրդ ժողովուրդն այսօր զրկված է իր բոլոր տարրական իրավունքերից, սահմանադրությամբ արգելված է քրդերեն լեզուն, այսինքն` քուրդ երեխաները չեն կարող ուսուցում ստանալ իրենց մայրենի լեզվով, արգելված է նաև ազգությունը, անձանագրերում գրված է ոչ թե քուրդ, այլ թուրք”,- ասում է բանախոսն ու հավելում, որ չկան նաև քրդական լրատվամիջոցներ. “Սա նշանակում է, որ Թուրքիայում քրդերի հետ կապված չկա ոչինչ, քան հալածանքը, ցեղասպանությունը”:
Փոխարենը Կ. Հասանովը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները քրդական համայնքի համար` իրենց մշակութային և հասարակական-քաղաքական կյանքով ապրելու և զարգանալու համար. “Հայաստանում սկսած 1920 թվականից` Սովետական կարգերի հգաստատումից հետո, մեզ համար բոլոր քրդաբնակ գյուղերում ստեծվել են դպրոցներ, մշակույթի օջախներ, հասարական կազմակերպություններ: Այսօր մենք Հայաստանում ունենք երեք ՀԿ, երկու թերթ, ինչպես նաև քրդերեն ռադիոհաղորդումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել արտասահմանում ապրող շուրջ 40 մլն քուրդ ժողովրդի, հատկապես` Թուրքիայի 20 միլիոնանոց քրդական համայնքի վրա”:
Անդրադառնալով թուրք-սիրիական պատերազմին` Կնյազ Հասանովն ասաց, որ Թուքրիայի այս ռազմական գերծողությունները նախ և առաջ ուղղված են Սիրիայում ապրող 3-4 միլոն քրդերի դեմ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply