Գերմանիայի կառավարությունը ՏՄՊՊՀ գործունեությունը գնահատում է ուղղորդված, արդյունավետ և օրինակելի տարածաշրջանի երկրների համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 13:48

Մեր երկրում իր առաքելության ավարտի կապակցությամբ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հետ հանդիպել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը` քննարկելու և ի մի բերելու տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու համագործակցության արդյունքները: Պարոն Մակբեթ ֆորբսը իր գոհունակությունը հայտնեց ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ` առանձնահատուկ ընդգծելով մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված էական և տեսանելի քայլերը:

«Օրերս Գերմանիայի դաշնային հանրապետությունում միջկառավարական բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկա էին նաև Գերմանիայի դաշնության գերատեսչությունների և տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք տարաբնույթ աջակցության ծրագրեր են իրականացնում մի շարք օտարերկրյա պետությունների հետ: Քննարկման ժամանակ հատուկ անդրադարձ եղավ Հայաստանի մրցակցային մարմնի գործունեությանը և հեղինակավոր կազմակերպությունները դրական գնահատականներ հնչեցրին Ձեր ղեկավարած կառույցի մասին` Հանձնաժողովի գործունեությունը գնահատելով նպատակային, ուղղորդված և արդյունավետ, ինչպես նաև օրինակելի տարաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Ջ. Մակբեթը: Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում Ջ. Մակբեթը նշեց նաև, որ Հանձնաժողովից ակնկալվող դրական արդյունքները տեսանելի և ակնհայտ են, այդ իսկ պատճառով Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է հետագայում ևս շարունակելու համագործակցությունն ու աջակցության ծրագրերը` ուղղված ՏՄՊՊՀ կարողությունների հզորացմանն ու Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանը:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply