Գերմանիայում զինված տղամարդը պատանդ է վերցրել մի քանի մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 13:24

Կարռլսռուե քաղաքի բնակիչը մի քանի մարդու, այդ թվում նաև տեղական իշխանության մի ներկայացուցչի է պատանդ վերցրել` տնից վռնդմանը դիմադրելով:

Անծանոթ տղամարդը Գերմանիայի հարավում գտնվող Կարռլսռուե քաղաքում մի քանի մարդու է գերել, որոնց ճշգրիտ թիվն անհայտ է ,սակայն հայտնի է, որ նրանց մեջ նաև տեղական իշխանության մի ներկայացուցիչ է` դատական կատարածուն:

Չարագործը դիմադրություն է ցույց տվել տեղական իշխանություններին, որոնք պետք է նրան բնակարանից դուրս հանեին այսօր առավոտյան: Նա զինված է: Շրջափակված շենքից կրակոցներ են լսվում, նախնական տվյալներով մեկ զոհ  ու տուժածներ կան: Տեղում աշխատում են քաղաքի իրավապահ մարմինները:  Շրջանը շղթայված է: Մասնագետները փորձում են տղամարդու հետ բանակցել:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply