7.0 մագնիտուդով երկրաշարժ` Նոր Զելանդիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 13:06

Նոր Զելանդիայի ափերի մոտ`  Խաղաղ օվկիանոսում,  7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Զոհեր ու լուրջ ավերածություններ չեն եղել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  խաղաղօվկիանոսյան Նյու Պլիմուտ նավահանգստից ընկած է 105 կմ հարավ-արևմուտք, 230 կմ խորության վրա:

Անցած տարի հզոր երկրաշարժ էր եղել Քրայսթրեչում, որը  բնակչության թվով երրորդ քաղաքն է երկրում (380 հազար մարդ): Այն ժամանակ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվեց 185 մարդ, ավերվեցին տասնյակ տներ:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply