Կոմիտասի պողոտայում 15 էլեկտրական հաշվիչ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 4, 2012 11:04
Հուլիսի 3-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 23/1 շենքի առաջին մուտքում այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասնակի այրվել է էլեկտրական վահանակ և 15 էլեկտրական հաշվիչ:
Դիտվել է 816 անգամ:





Facebook
Tweet This