Անկախության օրը ԱՄՆ որոշ նահանգներ խորասուզվել են խավարի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 10:57

Այսօր` հուլիսի 4-ին,  ամերիկացիները նշում են Անկախության օրը, սակայն որոշ նահանգների բնակիչների բախտը չի բերել: Անտառային հրդեհների պատճառով Յուտա ու Մոնտանա նահանգներում չկա հոսանքամատակարարում, հեռախոսակապ և ինտերնետ, հայտարարվել է տարհանում:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում 40 աստիճան շոգի և ուժեղ քամու  պատճառով, իսկ Վաշինգտոնում անձրև է,  քամին հասնում է 35 մ/վրկ-ի, այսինքն` 130կմ/ժամ արագության, կայծակից տապալվում են ծառերը: Ավելանում է զոհերի թիվը: Փոթորկի 14 զոհերի ցուցակը նոր անուններով է համալրվել, նրանց, ում սիրտը չի դիմացել շոգին:

Նախագահ Օբաման մեկնել է Կոլորադո, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply