Բալ` քնից առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 10:46

Եթե տառապում եք անքնությունից ու թերի քնից, մի շտապեք բժշկի մոտ գնալ կամ էլ ընկերների ու բարեկամների առաջարկած  «փորձված» դեղորայքն ընդունել, քանի որ բնությունն այդ խնդրի լուծման  ամենաարդյունավետ միջոցն  ունի:

Գիտնականներն այս խնդիրներն ունեցող  կանանց ու տղամարդկանց առաջարկում են բալ ուտել, որը պարունակում գիշերային հանգստի  որակը բարելավող նյութեր և, ի  տարբերություն դեղամիջոցների, կողմնակի երևույթներ ու հետևանքներ չի թողնում (այդ թվում և սրտխառնուք և գլխացավ):

Լավ քնի համար հարկավոր է օրաբաժնին ավելացնել թարմ բալ (իսկը ժամանակն է) կամ էլ բալի հյութ:   Այդ ամենից բացի, բալը էժան է ու մատչելի:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply