Թոմ Քրուզը դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 10:31

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի աստղը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակն ըստ Forbes-ի:

Թոմ Քրուզին, որն օրերս նշեց իր 50-ամյակը, Forbes-ը  ամենաբարձր վարձատրվող դերասանի տիտղոս շնորհեց. նրա եկամուտն անցած տարվա մայիսից սկսած, կազմել է 75 մլն դոլար: Գումարի հիմնական մասը նա աշխատել է  «Առաքելությունն անիրագործելի է»  ֆիլմի հերթական սերիայում նկարահանվելու  շնորհիվ:

Սա վերջին մեկ շաբաթում 2-րդ առիթն է, որ Քրուզի անունը հնչի մամուլում ու հեռուստատեսությունում.  հունիսի 28-ին նրա կինը, ում հետ Քրուզն  ամուսնացած է արդեն 5 տարի և ունեն 6-ամյա դուստր (ի դեպ երեխան անցած տարի արժանացել է ճանաչված մարդկանց ամենաազդեցիկ երեխաներից առաջինը լինելու պատվին),    ապահարզան պահանջեց:

Վարկանշային այս աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Լեոնարդո դի Կապրիոն, որը 37 մլն դոլար է վաստակել:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply