Իրանը ձերբակալել է լրտեսության մեջ կասկածվող 2 ադրբեջանցու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 4, 2012 10:08

Հուլիսի 3-ին Իրանը հայտարարել է, որ ձերբակալել է Ադրբեջանի 2 քաղաքացու, որոնք կասկածվում են լրտեսության մեջ: Վերջին ամիսներին Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը զգալիորեն սրվել է, հատկապես Բաքվի ու Երուսաղեմի համագործակցության ու կապերի ամրապնդման համատեքստում: Իրանը պնդում է, թե Ադրբեջանն Իսրայելին օգնում է իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը դադարեցնելուն ուղղված գործունեության մեջ:
Ինչպես ասվում է իրանական Press-TV գործակալության տեղեկության մեջ, «2 քաղաքացիներն էլ եկել են Իրան Ադրբեջանի հետախուզական ծառայության հրահանգով: Նրանք պետք է մի քանի անջատողականի տարհամոզեին ու հենվեին նրանց հակաիրանական գործունեության վրա: 2-ի մեթոդները շատ նման են իսրայելական հետախուզության` Մոսադի մեթոդներին»:
Press-TV նշում է, որ 2-ին էլ հաջողվել է գաղտնի տվյալներ ու մարտավարական նշանակության օբյեկտների լուսանկարներ ձեռք բերել:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply