Պայթյուն` Չարենցի 64 հասցեում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 0:48

Հուլիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժինը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ալբերտ Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլվել են խոհանոցի և պատշգամբի պատերը, սենյակի առաստաղին առաջացել են ճաքեր, ջարդվել են պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը, իսկ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող` 1969 թ. ծնված Ալեն Ղարամանյանը և 1989 թ. ծնված մարտի Էլհայմ Մասառուտին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և  տեղափոխել “ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է ծանր: Հրդեհը մարվել է ժամը 14.33-ին: Մասնակի այրվել է ներքնակ և  ծածկոց:

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply