Կատաղած ցուլ մայրաքաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 4, 2012 0:40
Հուլիսի 3-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ֆուտբոլի դաշտում հայտնվել է կատաղած ցուլ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” ծառայության աշխատակիցը և կենդանաբանական այգու փոխտնօրենը: Կենդանաբանական այգու հատուկ մասնագետի կողմից կենդանին քնեցվել և տեղափոխել է տիրոջ անասնագոմ:
Դիտվել է 1006 անգամ:





Facebook
Tweet This