ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալբանիայի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 3, 2012 21:22

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկու երկրների հարաբերությունների խթանման առումով կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությունը:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply