Մել Գիբսոնը թքել է տարեց խորթ մոր երեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 18:30

Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը, որը վերջին ժամանակները կարծես թե բոլորի հետ վիճում է , նորից հայտնվել է աղմուկի կենտրոնում : “Քրիստոսի կրքերի” ռեժիսորը, որ սպառնացել էր սպանել իր նախկին կնոջը, վիճել է իր 78-ամյա խորթ մոր հետ: Դերասանը թքել է նրա երեսին ու վիրավորել, հաղորդում է ամերիկյան Philly պորտալը:

Հույսը կտրելով հաղթել նախկին կնոջ `Օկսանա Գրիգորևնային և սցենարիստ Ջո Էստերհազին, որն անցել էր կնոջ կողմը, Գիբսոնը կարծես թե որոշել է ավելի թույլ թշնամիներին հաղթել: Այդպիսի մեկը, որն առաջացրեց դերասանի զայրույթը, դարձավ նրա խորթ մայրը` Թեդի Ջոյ Հիկս Գիբսոնը:

Համաձայն շրջանառվող տեղեկատվության, դերասանը սպառնացել է տարեց կնոջը և նույնիսկ թքել է նրա դեմքին: Բացի դրանից, Գիբսոնը մի քանի անգամ համոզել է հորը բաժանվել կնոջից: Հավանաբար խոսակցությունները իրենց դերը կատարել են: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 93-ամյա Հատոն Գիբսոնը, որը հայտնի էր իր ռադիկալ ազգայնական կարծիքներով, որոշել է բաժանվել կնոջից, որի հետ կողք կողքի ապրել է 10 տարի: Թեդի Գիբսոնը պնդում է, որ հատկապես ամուսնու երեխաներն են իր նախկին ամուսնուն համոզել բաժանվել: Նրա կարծիքով , լինելով օրինապահ կաթոլիկ, Մելի հայրը երբեք չէր անի այդ քայլը:

Կինը համոզված է, որ Մելն ու իր քույրը Մաուրան զայրացել են իր վրա բուժման նկատմամբ տարբեր կարծիք ունենալու պատճառով: Նա հավանություն չի տվել “փորձնական օզոնային թերապիային”, որի միջոցով դերասանը ցանկացել է բուժել հորը նրան տանջող անհայտ հիվանդությունից: Հայտնի է,որ օզոնի սրսկումները մեղմացնում են ցավը որոշ լուրջ հիվանդությունների ժամանակ, օրինակ ողնաշարի ճողվածքի:

Խորթ մայրը Մել Գիբսոնին դատի է տվել, հայտարարելով , որ վերջինը ամեն ինչի հետ միասին ցանկացել է իրեն տնից դուրս անի: Այս գործի մանրամասների մասին դեռևս չեն հրապարակել:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply