Հանրային խորհրդին կից ստեղծվել է փոքր և միջին բիզնեսին աջակցող խորհուրդ. անդրանիկ նիստ` վաղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 17:26

ՀՀ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է փոքր և միջին բիզնեսին աջակցող Հանրային խորհրդին կից խորհուրդ, որը համակարգում է ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան):

Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը 16:00-ին, Հանրային խորհրդում (Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 607 սենյակ) տեղի կունենա խորհրդի անդրանիկ նիստը, որը կվարի ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Կքննարկվեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող և առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ֆինանսների, Էկոնոմիակաի փոխնախարարներ, տնտեսագետ-փորձագետներ, փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Քննարկումները կլինեն շարունակական, որի արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply