Ֆլորիդայում վթարվել է ամերիկյան աստղագնացը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 15:15

Երկու ջրային մոտոցիկլների բախման հետևանքով զոհվել է ամերիկյան 50-ամյա տիեզերագնաց Ալան Պոյնդեկսերը: Ֆլորիդայի նահանգում աստղագնացը իր 22-ամյա որդու Սեմուելի հետ վարում էր մոտոցիկլը, երբ նրա երկրորդ որդին 26-ամյա Զաքարին իր մոտոցիկլով հարվածեց:

Աստղագնացը վնասվածք է ստացել և ընկել ջուրը, նրան անմիջապես տարել են Պենսակոլ քաղաքի հիվանդանոցը, որտեղ նա մահացել է: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ողբերգությունը տեղի է ունեցել 2012թ,հուլիսի 1-ին:

ԱՄՆ-ի աերոնավտիկայի և տիեզերական տարածության ուսումնասիրությունների ազգային վարչությունում նշել են , որ Ալան Պոյնդեկսերը մասնակցում էր երկու տիեզերական առաքելության`2008թ.նա փորձարկել է Atlantis շատլը, իսկ 2010 թ. Discovery-ի հրամանատարն է եղել: Ընդհանուր առմամբ նա տիեզերքում անց է կացրել 660 ժամ: Աստղագնացը թոշակի է անցել 2010թ. դեկտեմբերին:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply