Սամբոյի Հայաստանի հավաքականն ուղևորվեց Հունաստան

Օրվա լուր | | November 2, 2009 12:15

Այսօր սամբոյի Հայաստանի հավաքկանը  մեկնեց  Հունաստան` մասնակցելու  այդ մարզաձևի աշխարհի առաջնությանը: Մերոնք կմասնակցեն մարզական և մարտական սամբոյի առաջնություններին: Դրանք անցկացվելու են նոյեմբերի 5-9-ին:

Մարզական սամբոյի Հայաստանի հավաքականի կազմում են  Վահան Վարդանյանը (57 կգ ), Վահան Հովհաննիսյանը (62 կգ), Դավիթ Խաչատրյանը (68 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ):

Մեր երկրի  մարտական սամբոյի հավաքականում ընդգրկվել են Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արսեն Խաչատրյանը (100 կգ): Հայկական  պատվիրակությունը գլխավորում է սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply