«Հարսնաքար-2»-ի գործով փոխգնդապետի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 3, 2012 14:20

ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը հուլիսի 3-ի առավոտյան տվյալներով առայժմ ձերբակալված է և նրա դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը նա մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով, և սպառնացել պայթեցնել այն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը: Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալված և գտնվում է ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply