ԱՄՆ-ում փոթորիկ և հրդեհներ, Ավստրալիայում` հեղեղներ և շոգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 14:05

ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկից հետո մոտ երեք միլիոն մարդ մնաց առանց հոսանքի: Միանգամից մի քանի նահանգներում քաղաքներ տուժեցին, այդ թվում երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը: Տարերքի հարվածից 22 մարդ զոհվեց:

Էներգաընկերության ներկայացուցիչների խոսքով, վթարային բրիգադները շուրջօրյա աշխատում են, սակայն ամբողջովին վերականգնել էլեկտրամատակարումը կհաջողվի միայն շաբաթվա վերջին: Տուժած շրջաններում իրավիճակը բարդանում է նաև շոգի պատճառով. ջերմաստիճանը հասել է 40 աստիճան տաքության: Բացի դրանից, ճանապարհներին ընկած են ծառեր, ավտոմեքենաների երթևեկությունը բարդանում է նաև լուսացույցների չաշխատելու պատճառով:

Կոլորադո նահանգում շարունակվում են ուժեղ հրդեհները: Վերացել է ավելի քան 7 հազար հեկտար անտառ, երկու հոգի զոհվել են, ավելի քան երեք հազար մարդ տարհանվել է, մի քանի հարյուր տուն ամբողջովին այրվել է: Հրշեջներն ասում են, որ դեռ չեն կարողանում հանգցնել կրակը: Այժմ Կոլորադո են եկել ուրիշ նահանգներից փրկարարներ: Իրավիճակը բարդանում է սաստիկ շոգի և քամիների պատճառով, որից կրակը շատ արագ տարածվում է:

Ծայրահեղ էկստրեմալ եղանակի պատճառով տուժում են նաև Ավստրալիայի բնակիչները: Երկրի արևմուտքում ուժեղ անձրևները չեն դադադրում, շատ փողոցներ ջրի տակ են, կանգ է առել ավտոմոբիլային երթևեկությունը: Իշխանությունները վախենում են սողանքներից, փրկարարները հսկում են իրավիճակը ուղղաթիռներից: Ավստրալիայի արևելքում աննորմալ շոգ է, ջերմաստիճանը այնքան է բարձրացել, որ ճանապարհների ասֆալտը հալվում է, տասնյակ բնակիչներ հիվանդանոցներում են ջերմային հարվածի պատճառով:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply