Հայաստանի հրացանակիրների հաջող մրցելույթները Բաթումում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2012 13:29

Բաթումում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները, մերոնք տիրացան չորս պարգևի: Պարտվելով միայն եզրափակչում, արծաթե մեդալներով բավարվեցին ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը և խոցասուսերակիր Արթուր Քոչարյանը: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին ճկասուսերակրուհի Հասմիկ Աղաբաբյանը և խոցասուսերակիր Արմեն Արազյանը:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply