Երևան է այցելելու Ռուսհամագործակցություն Դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 3, 2012 12:57

2012թ. հուլիսի 4 – 5-ը կկայանա Ռուսհամագործակցություն Դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի առաջին աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռուսհամագործակցության ղեկավարի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է. – Հուլիսի 4-ին ժ. 18.00-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում (Պռոշյանի 1-ին նրբ., տուն 20/14) Ռուսհամագործակցության ղեկավար Կ. Կոսաչյովի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի հանդիպումը Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում փորձագիտական պրեզենտացիա անցած 20 նորարարական նախագծերի հեղինակների, Երիտասարդ նորարարի դպրոցի ունկնդիրների (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների) հետ` ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի մինչև 2012թ. ընկած ժամանակահատվածում իրականացման հարցերով և ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ: – Հուլիսի 5-ին ժ. 12.00 Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում (Պռոշյանի 1-ին նրբ., տուն 20/14) Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ հասանելիության կենտրոնի բացում: – Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության կայքի հայալեզու մասի պրեզենտացիա: – Մամուլի ասուլիս: Հուլիսի 5-ին ժ. 16.00 – Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների` քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության, ռուսագետների և ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիաների և Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համագործակցող այլ կազմակերպությունների ակտիվիստների հետ. Հուլիսի 5-ին ժ. 18.00 – Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակի կապակցությամբ` Սուրբ Էջմիածնի պաշտպանության ժամանակ, թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքի դեմ ճակատամարտում զոհված, Ռուսական կայսերական բանակի գեներալ Կրասովսկու ջոկատի 1130 զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Պսակի հանդիսավոր տեղադրում և հուշո ծառի տնկում: Հենց այստեղ էլ սկիզբ կդրվի Հիշողության ռուս-հայկական էստաֆետային: Էստաֆետայի մոտակա փուլերից կդառնան երիտասարդական հոբելյանական ակցիաները` նվիրված Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակին, 1812թ. Հայրենական պատերազմի 200-ամյակին, Գյուլիստանի պայմնագրի կնքման 200-ամյակին:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply