Կառլսենը և Պոլգարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 3, 2012 13:06

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի ուժեղագույն խաղացողների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը շարունակում է մնալ 2-րդ տեղում` 2816 միավոր: Առջևում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2837): 3-րդ տեղում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2799):
100 լավագույն շախմատիստների թվում են մեր երկրի ներկայացուցիչներ Սերգեյ Մովսեսյանը (46), Վլադիմիր Հակոբյանը (57), Գաբրիել Սարգսյանը (61) և Տիգրան Պետրոսյանը (93):
Շախմատիստուհիների աղյուսակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը` 2709: Էլինա Դանիելյանը 23-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 34-րդ տեղում է:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply