Փյունիկը ֆուտբոլի Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2009 12:31

Նոյեմբերի 1-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ում անակնկալ գրանցվեց Կապանում: Բարձրագույն խմբին հրաժեշտ տված Երևանի «Արարատը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց տեղի «Գանձասարին»:

Երևանի «Նաիրի» մրազադաշտում անկացրած  արտագնա խաղում էլ  «Ուլիսը»   նույն հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այդ հաջողության շնորհիվ «Ուլիսի» ֆուտբոլիստներն առաջնության ավարտից մեկ տուր առաջ իրենց համար ապահովեցին բրոնզե մեդալներ:

«Փյունիկը» Գյումրիում հաղթելով «Շիրակին» (3:1), «Միկան» էլ սեփական խաղադաշտում առավելության հասնելով «Կիլիկիայի» (2:1) նկատմամբ, տեր դարձան ոսկե և արծաթե մեդալների: Թիմերը  մրցաշարային աղյուսակում այսպիսի դասավորություն ունեն. «Փյունիկ» (62 միավոր), «Միկա» (58), «Ուլիս» (50), «Բանանց» (43), «Գանձասար» (35), «Շիրակ» (23), «Կիլիկիա» (19),«Արարատ» (14):

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply