Հանդիպում` ՏԿՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 3, 2012 12:07

Հուլիսի 2-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու “Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա” և ծրագրի խորհրդատու, շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող “Սաֆեժ” ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում են Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
“Կորսան” ընկերության տրանսպորտային հարցերով պատասխանատու Էդուարդո Էռնանդեսը, “Սաֆեժ” ընկերության ծրագրի ղեկավար Միշել Քրամերը և մյուս հյուրերը նախ շնորհավորել են Գագիկ Բեգլարյանին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրականացվելիք աշխատանքների ընթացքը` նշելով, որ առայժմ դրանք նախապատրաստական փուլում են, բուն ճանապարհաշինական աշխատանքները պետք է սկսվեն սեպտեմբերին, իսկ ասֆալտապատումը նախատեսվում է ձեռնարկել հաջորդ տարվա գարնանից։
Նախարար Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվել է ճանապարհի շինարարության կազմակերպական աշխատանքների ներկա վիճակի, աշխատանքների արագ իրականացման, որակի երաշխիքների, ներկրվելիք սարքավորումների անվանացանկի, նյութերի հայթայթման աղբյուրների / հնարավորինս տեղական հումքի և տեղական աշխատուժի ներգրավմամբ/ և այլ հարցերով:։ Նախարարը նշել է, որ ճանապարհի կառուցման վերջնական արդյունքներին զուգահեռ, այդ շրջանակներում ունենք նաև տնտեսական ու պետական շահեր, որոնք պետք է առավելագույնս պահպանվեն։
Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը բոլոր միջոցներով կաջակցի ընկերություններին՝ իրենց ստանձնած պարտավորությունները ժամանակին, կազմակերպված, արագ և որակով իրականացնելու համար:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply