Ռուսական գովազդը ստորացրել է ադրբեջանցիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 11:46

Ռուսաստանյան NTV եւ Ռոսիա հեռուստաալիքներով Ambi Pur կոչված օդամաքրիչ է գովազդվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական gunxeber.com լրատվական կայքը հայտնում է, որ գովազդում ադրբեջանցիները ստորացվում են. տեսահոլովակի կարգախոսն է` «Սենյակում ադրբեջանցի լինելիս օգտվեք Ambi Pur-ից»: Նշվում է, որ գովազդում Ambi Pur-ը հանդես է գալիս որպես ըմբշամարտիկ եւ կռվում ադրբեջանցիների դեմ: Ադրբեջանական կայքը մեկնաբանում է, որ գովազդում հիմնական շեշտն այն է, որ օդամաքրիչը կռվում է սենյակում եղած ադրբեջանցիների դեմ, այսինքն` ադրբեջանցիներից վատ հոտ է փչում, եւ օդամաքրիչը հենց այդ օդը վերացնելու համար է: «Դա շատ լուրջ վիրավորանք է, եւ Ադրբեջանը պետք է դրան արձագանքի», -նշում է կայքը:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply