Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 10:55

Վերջին 4 օրում Հնդկաստանի արևելքում գտնվող Ասամ նահանգում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից ավելի քան 80 մարդ է մահացել:
Վարչապետ Մանմոհանա Սինգհի խոսքով, նրանց մեծ մասը խեղդվել է Բրահմապուտրա գետի ափերից դուրս եկած ջրերում, 16 մարդ սողանքի զոհ է դարձել: Նահանգի շուրջ 2 մլն բնակիչ ստիպված հեռացել է տներից. Կես մլն-ը տեղավորվել է փախստականների ճամբարներում, իսկ մյուսները` հարազատների մոտ կամ էլ պարզապես պատսպարվել է բրեզենտի տակ, փողոցում:
Առնվազն 11 մարդ անհայտ կորած է համարվում:
Վարչապետը հայտնել է, որ կառավարությունը 5 մլրդ ռուփի(90 մլն դոլար) կտրամադրի Ասամի աղետի հետևանքները վերացնելուն: Ասամում սովորաբար առատ տեղումներ են լինում` պայմանավորված սեզոնային մուսոններով: Ջրհեղեղներ էլ լինում են գրեթե ամեն տարի: Ասամում բնակվում է 26 մլն մարդ:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply