Վանաձորում միկրոավտոբուս է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 10:57

Հուլիսի 3-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ նախկին նավթամթերքի բազայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել՝ 02.07-ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Գասպարյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի 36 SL 580 պետհամարանիշի միկրոավտոբուսը:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply