Փրկարարներն այրվող բնակարանից 2 մարդու են դուրս բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 10:47

Հուլիսի 3-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ-ի օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են 1942թ. ծնված Ն.Խաչիկյանին և 1960թ. ծնված Ա. Հակոբյանին, ովքեր «1-03» ծառայության աշխատակիցներից ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.48-ին: Այրվել է ննջասենյակը` գույքով, 20 քմ, ջերմահարվել է նախամուտքը` 10 քմ մակերեսով:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply