Ասադ. Թուրքիայի հետ պատերազմ թույլ չեմ տա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 10:37

Բաշար Ասադը թույլ չի տա, որ Սիրիայի ու Թուրքիայի հարաբերություններում լարվածքությունը վերաճի զինված հակամարտության:
Դրա մասին Սիրիայի նախագահը հայտնել է հուլիսի 3-ին թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Լավ կլիներ, որ սիրիական ՀՕՈՒ-ն ձեռք չտար թուրքական ինքնաթիռը»,- ասել է նա` նկատի ունենալով հունիսի 26-ին թուրքական կործանիչի ոչնչացումը սիրիական ուժերի կողմից:
Երկու օդաչուն էլ զոհվել են: Անկարան պնդում է, որ ինքնաթիռը միջազգային օդային տարածքում է եղել: Իսկ Դամասկոսը հավատացնում է, որ թուրքական կործանիչը գտնվել է Սիրիայի ջրային տարածքի վրա: Կատարվածից հետո Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները խիստ լարված են: Իսկ վարչապետ Էրդողանը երդվել է «սիրիական չարագործությունն» անպատասխան չթողնել:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply