Վնասվել էր ջրի խողովակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 10:42

Հուլիսի 3-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի թիվ 56 տանը հարակից տարածքում` դիտահորում, վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչի հետեվանքով ջրալցվել է շրջակա տարածքը: Ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փակել դիտահորի հատակում (2,5մ) գտնվող փականը, որի համար անհարժեշտ է իրականացնել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացված ջրահեռացման աշխատանքների արդյունքում ժամը 02:30-ի սահմաններում փականը փակվել է և ջրի հոսքը դադարեցվել:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply