Պարոնյան փողոցի շենքերից մեկի տանիքում զինամթերք է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 10:25

Հուլիսի 3-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել. անհրաժեշտ են սակրավորներ: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահը, “1-03” ծառայության դիսպետչերը: Կատարվածի մասին առաջիկայում ԱԻՆ-ից լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply