Ավստրալիայի արևմուտքում հրե գունդ է ընկել ծովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 10:03

Լողափին հանգստացողների խոսքով, մայրամուտից առաջ հսկայական հրե գունդ է ընկել ծովը:
Տարօրինակ գունդը երկու տարբեր կետերից հնարավոր է եղել լուսանկարել: «Այն նման էր կարմիր, նարնջագույն ու դեղին ամպի. դա գեղեցիկ էր»,- պատմել է լուսանկարներից մեկի հեղինակը:
Օդերևութաբանության ինստիտուտում ասել են, որ օբյեկտն այնքան արագընթաց էր, որ նույնիսկ ռադարներն այն չեն արձանագրել:
Իսկ Պերտ աստղադիտարանում կատարվածը ոչ մի կերպ չեն մեկնաբանում:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply