Ողջ աշխարհում 5 մլն երեխա լույս աշխարհ է եկել արհեստական եղանակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 9:54

Գիտնականները հաշվել են արտամարմնային բեղմնավորման եղանակով լույս աշխարհ եկած մարդկանց մոտավոր թիվը: Անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցավ անպտղությունը բուժող բժիշկների համաժողով, որի ժամանակ էլ նշվեց, որ աշխարհում ԱՄԲ եղանակով 5 մլն երեխա է լույս աշխարհ եկել:
«Այսօր արտամարմնային բեղմնավորումը նորմի մաս է, այլևս այն ամոթալի պրոցեդուրա չէ, սակայն այդ տեխնոլոգիան չարժե ընդունել որպես դարման: Դա այն տարբերակը չէ, որ մարդը կարող է կիրառել ցանկացած փուլում»,- զգուշացնում է բրիտանացի մասնագետ, գինեկոլոգ Ստյուարտ Լևերին:
«Փաստերը վկայում են, որ հաջող ԱՄԲ-ների տոկոսն այնքան էլ մեծ չէ այն կանանց դեպքում, որոնք ավելի հասուն են»,-մեջբերվում է գիտնականի խոսքը:
Ամեն տարի ԱՄԲ-ի միջոցով լույս աշխարհ է գալիս 350 հազար երեխա: Իսկ նրանցից «ամենաավագը» Լուիզա Ջոյ Բրաունն է, որը ծնվել է 1978-ին, Մանչեսթրում: 2007-ին նա նույնպես երեխա ունեցավ ԱՄԲ-ի միջոցով:
ԱՄԲ-ի գաղափարի ու մշակման հեղինակը բրիտանացի էմբրիոնագետ Ռոբերտ Էդվարդսն է: Իր ձեռքբերումների համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի, որի հանձնումը շարժեց կաթոլիկ եկեղեցու զայրույթը, որն արհստական բեղմնավորումն անբարոյական է համարում:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply