Սիրիայից 85 զինվորական Թուրքիա է փախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 9:16

Տեղեկատվական գործակալության տվյալների համաձայն, շուրջ 300 զինվոր է հատել օտար սահմանը:
293 մարդ փախել է հարազատ երկրից` Թուրքիայում պատսպարվելու համար: Նրանցից 85-ը` զինվորական, այդ թվում ` 14 գեներալ:
Սա ամենազանգվածային փախուստն է Սիրիայում անկարգությունների սկզբից ի վեր: 2011-ի ապրիլից Թուրքիայում ապաստան է գտել 35 հազար սիրիացի փախստական: Նրանց տեղավորել են Թուրքիայի սահմանին, վրանային ճամբարներում: Ամեն օր կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումների հետևանքով մարդիկ են զոհվում: ՄԱԿ- տվյալներով, անկարգությունների ողջ ընթացքում Սիրիայում 12 000 մարդ է սպանվել:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply