Բրիտանիայում մեկ րոպեում կայծակի 200 հարված է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 8:56

Բրիտանական կղզիներում ուժեղ քամու ժամանակ ականատեսները գրանցել են կայծակի ռեկորդային քանակ: Ընդհանուր առմամբ հնարավոր է եղել հաշվել 110 հազար հարված: Օդերևութաբաները հայտարարել են, որ ամպրոպի ակտիվության պահին երկնքում հնարավոր էր տեսնել կայծակի 200 հարված րոպեում:
Գիտնականներն ասել են, որ տեսածը 40 անգամ գերազանցում էր կայծակի ինտենսիվության մասին մինչ այդ եղած պատկերացումները. այն ինչ տեսան մեկ օրում, սովորաբար կարելի էր տեսնել 4 ամսվա ընթացքում: Մեծ մասամբ կայծակի հզորությունը հողին էր անցնում, իսկ Սուֆֆոկլի բնակիչների բախտը բերեց, քանի որ այստեղ կայծակը ողջ հզորությամբ հարվածել է Նյուքասլը Հեյթշիդին միացնող կամրջին:
Գիտնականների տվյալներով նախորդ ռեկորդը գրանցվել է 1994-ին, երբ կայծակը մեկ օրում հարվածեց ուղիղ 85 հազար անգամ: Սակայն այսօր արդեն պատվավոր առաջին հորիզոնականում 2012-ի հունիսի կայծակնաշարն է:
Կայծակների ռեկորդային նման քանակը պայմանավորված է Իսպանիայից ու Պորտուգալիայից ներխուժած օդի տաք հոսանքով, որը Բրիտանիայի ու Արևմտյան Ատլանտիկայի մոտ միախառնվել է օդային սառը զանգվածին: Բարեբախտաբար այս երևույթը զոհերի ու ավերածությունների պատճառ չի դարձել, իսկ Գերմանիայում կայծակի պատճառով 3 մարդ է զոհվել:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply