Ալբանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 2, 2012 19:01


Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի
նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի
պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝
նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով առավել
արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար, և որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ
փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու և ընդլայնելու
գործում:
Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝
նշեց, որ Ալբանիան կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար:
Զրուցակիցները քննարկեցին նաև երկրների միջև իրավապայմանագրային դաշտի
ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման և
երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply