ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 2, 2012 18:38

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։
Նախարար Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր տեխնոլոգիաները Հայաստանում սպասված են! և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանցման առումով։ Նախարարը հաստատել է իր մտադրությունները՝ տրանսպորտի և կապի ոլորտում լայն հնարավորություններ ստեղծելու Ֆրանսիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման և նոր ուղիներ գտնելու հարցում։
Նախար Գագիկ Բեգլարյանը և դեսպան Անրի Ռենոն քննարկել են Հայաստանում ընթացքի մեջ գտնվող տրանսպորտի և կապի ոլորտի համատեղ ծրագրերը։

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply