ՍԴ-ն կվերսկսի Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 18:35

ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին գրավոր ընթացակարգով կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:

Դիմումատուն վիճարկում է թ. 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ն.Փաշինյանը ՍԴ-ից խնդրել է անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել իրեն:

Գործով զեկուցողը ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանն է: Պատասխանող կողմը թ.7 ԸԸՀ-ի նախագահ Գեղամ Սարգսյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանն են:
Դիմող կողմի ներկայացուցիչը փաստաբան Վահե Գրիգորյանն է:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ն. Փաշինյանը դիմումի հիման վրա գործը, կայացրել էր գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում` ՀՀ գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից և ԿԸՀ-ից պահանջելով
տրամադրել համապատասխան նյութեր և տեղեկատվություն:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply