Հնդկական օվկիանոսում նավ է խորտակվել, 40 մարդ անհետ կորած է համարվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2009 9:30

indiaՀնդկական օվկիանոսում Կոկոսյան կղզիներից հյուսիս արևմուտք մարդատար նավ է խորտակվել: Նավի վրա վթարի պահին եղել են 60 ուղևորներ, ովքեր նավարկում էին դեպի Ավստրալիա:

Վթարի վայրով անցնելիս է եղել Բահամյան կղզիներից եկող առևտրական մի նավ: Նավի անձնակազմը կարողացել է փրկել 15 մարդու: 40 ուղևորներ համարվում են անհետ կորած: Պատահարի վայրում իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ըստ նախնական տվյալների, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, դեպի Ավստրալիա ընթացող նավի վրա եղել են փախստականներ, ովքեր քաղաքական ապաստան էին փնտրում:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply