Կոսովոյում Քլինթոնի արձանն են կանգնեցրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2009 9:42
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի արձանն են կանգնեցրել Կոսովոյում: 3,5 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Պրիշտինի` Բիլ Քլինթոնի անվան հրապարակում:
Բրոնզաձույլ արձանի ձեռքում թղթեր են, որի վրա երևում է ՆԱՏՕ-ի` Հարավսլավիայի դեմ սկսած ռազմական գործողություններ սկսելու ամսաթիվը: Դա տեղի էր ունեցել 1999 թվականի մարտի 24-ին:
Արձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Քլինթոնը, ով իր ելույթի ժամանակ ասել է.«Ուրախ եմ, որ իմ փոքր դերն եմ ունեցել այս գործընթացում և այժմ ձեզ խնդրում եմ միայն ստացած հնարավորությունը առավելագույնս օգտագործել»:
1993-2001թթ նախագահած Բիլ Քլինթոնն էր Հարավսլավիայի դեմ սկսված պատերազմի հիմնական նախաձեռնողը, որը և հանգեցրեց նրան, որ Կոսովոն փաստացիորեն անջատվեց Սերբիայից:
Կոսովոն պաշտոնապես անկախ է ճանաչվել 2008-ին:






Facebook
Tweet This
Email This Post
