Վ.Գասպարյան. «Քննությունը կպարզի, թե որոնք են եղել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքի դրդապատճառները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2012 17:12

Քննությունը կպարզի, թե որոնք են եղել ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի՝ նախօրեին զինամթերքով «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործելու և այն պայթեցնել սպառնալու դրդապատճառները:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 2-ին նշեց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: «Ամեն ինչ կլինի օրենքով, ոչ ոք չի կարող ուղղորդել, ներգործել»,- հավաստիացրեց ՀՀ ոստիկանապետը:
Դեպքի առթիվ, ըստ մամուլի հրապարակումների, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը: Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Փաստինֆո գործակալություն

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply