Ռուբեն Հայրապետյանն իր մեղքի բաժինն ունի. ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 17:04

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը զարմանում է, թե ինչու է հասարակությունն այսպես բուռն արձագանքում “Հարսնաքարի” դեպքին նրա համար, որ դա պատկանում է Ազգային ժողովի պատգամավորի, այլ ոչ թե որևէ այլ մարդու. “Ես ուզում եմ հարց տալ, եթե ռեստորանի տերը չլիներ Ազգային ժողովի պատգամավոր, ազգանունն էլ ուրիշ լիներ, հասարակության արձագանքը նու ՞յնը կլիներ, թե ոչ:
Պատգամավորը թեպետ չի ցանկանում արդարացնել իր գործընկերոջը, բայց նաև չի խուսափում պաշտպանելուց. “Ինքը ծեծկռտուքին մասնակից չի եղել, տանը պառկած իր հիմնարկում ինչ-որ բան ա տեղի ունեցել, ցանկացածի հիմնարկում կարող էր նման բան տեղի ունենալ: Ես չեմ ուզում արդարացնել, որովհետև իր մեղքի բաժինը, իհարկե, ունի Ռուբեն Հայրապետյանը, բայց էն վայնասունը, որ բարձրացված է, թե վա~յ, եկեք “Հարսնաքարը” փակեք, ոնցոր շենքը ինքնին մեղավոր է կամ եկեք Ռուբեն Հայրապետյանին գնդակահարեք, ոնցվոր ինքը անձամբ մասնակից է եղել էդ ծեծկռտուքին, դա ճիշտ չէ”:
Բադեյանը չի կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը իր աշխատողների առջև պահանջ է դրել մարդկանց ծեծել կամ սպանել. “Ի ՞նչ է, դուրք կարծում եք, որ Ռուբեն Հայրապետյանը իր ախռանիկներից պահանջել է մարդկանց ծեծե ՞լ, սպանե ՞լ:
Այնուամենայնիվ ՀՀԿ-ական պատգամավորը խստորեն դատապարտում է կատարվածն ու նշում, որ մարդասպանը պետք է արժանանա առավելագույն պատժի: Իսկ թե որևտեղ է տեղի ունեցել սպանությունը, պատգամավորը այդքան էլ ճկարևորեց, քանի որ գտնում է, որ վայրը կապ չունի ու տվյալ դեպքում այդ ռեստորանն էլ կապ չունի, որ մարդիկ պահանջում են բոյկոտել ու այկլևս չգնալ այդտեղ խնջույքների. “Հարսանիքները չի անում Ռուբեն Հայրապետյանը, հարսանյաց սրահները պատվիրում են յոթ-ութ ամիս առաջ, այդ ժամանակ պատվիրած հարսուփեսան ի՞նչ մեղք ունեն:”
Նա Ռուբեն Հայրապետյանից բացի, այս միջադեպի հարցում մեղադրեց նաև իշխանություններին ու հասարակությանը:
Այս ամենով հանդերձ, Մ. Բադեյանը ողջունեց հասարակության նման արձագանքն ու այն միանգամայն առողջ համարեց, միայն թե լինի առանց սպեկուլյացիաների:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրումդաժան ծեծի ենթարկվեց ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ինչպես նաև ռազմական հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը: Վ. Ավետյանը, ցավոք, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին մահացավ: Ավետյանի հուղարկավորույունը տեղի ունեցավ այսօր Զեյթունի գերեզմանատանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply